Հատուկ տակտիկական ուսումնավարժություններ Արագածոտնի մարզի դպրոցներում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News

338014896_1459662264838443_7681858346189666247_n

Մարտի 23-ին ՆԳՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության Ապարանի և Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատների ծառայողներն Ապարան քաղաքի ավագ և Դաշտադեմ գյուղի Գ․ Բաղդասարյանի անվան միջնակարգ դպրոցներում իրականացրել են «Հրդեհաշիջում, տարհանում և առաջին բժշկական օգնության կազմակերպումը ուսումնական հաստատություններում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ։

Ուսումնավարժությունների շրջանակներում կատարվել է դպրոցների անձնակազմերի տարահանում, տուժածների հայտնաբերում և առաջին բժշկական օգնության ցուցաբերում:

Հերթափոխերի պետերի հանձնարարությամբ օղակի հրամանատարների և կապավորների միջոցով իրականացվել է հրդեհի վայրի հետախուզություն՝ հրդեհի բռնկման վայրի, դյուրավառ նյութերի և լարման տակ գտնվող էլեկտրասարքավորումների առկայության ճշգրտման համար։

Ուսումնավարժությունների ավարտին կատարվել է արդյունքների ամփոփում և կատարողականի գնահատում։

--00—ՅՄ