Թշնամին փորձել է առաջխաղացում ունենալ Ստեփանակերտ֊Լիսագոր ճանապարհի բարձունքներից մեկի ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News

b22f0272-cb1a-4c2b-a98a-7b96dcb698d5default (4)

Ս.թ. մարտի 27֊ին` ժամը 9։00֊ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումը  փորձել է առաջխաղացում կատարել Ստեփանակերտ֊Լիսագոր գրունտային ճանապարհի հարակից բարձունքներից մեկի ուղղությամբ։ Այս մասին տեղեկանում ենք ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

Նշված հատվածում մարտական հերթապահություն իրականացնող ՊԲ զինծառայողների կանխարգելիչ գործողությունների շնորհիվ ադրբեջանական ստորաբաժանման  առաջխաղացման փորձը կասեցվել է։

Միջադեպի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

--00—ՅՄ