Ստեփանակերտում կենցաղային գազի արտահոսքից տանը հրդեհ է բռնկվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News

նկար

Մարտի 26-ին՝ ժամը 16:44-ին, ԱԻ պետական ծառայության «911» ճգնաժամային կառավարման կենտրոն Ստեփանակերտ քաղաքի բնակչից ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Տ. Մեծի 33 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հայտնում է ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Բնակչությանն անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու նպատակով անմիջապես դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական մեկ մարտական հաշվարկ և արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը:  

Տեղ հասնելուց պարզվել է, որ բնակելի տան պատշգամբում կենցաղում օգտագործվող գազի բալոնից գազը արտահոսել և ստեղծել է հրդեհավտանգ իրավիճակ։ Հրշեջ փրկարարները վերացրել են վտանգը, ցուցումներ տվել գազի բալոնից ճիշտ օգտվելու կանոնների վերաբերյալ։ Բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել։

Դեպքի առթիվ ստուգումներ է  իրականացնում ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը:

Անցանկալի արտակարգ պատահարներից ու դեպքերից խուսափելու և դժբախտ ելքով դեպքերը բացառելու նպատակով՝ ԱԻ պետական ծառայությունը հորդորում է խստագույնս պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները։

--00—ԼՄ