Արցախցի սամբիստն աշխարհի գավաթի առաջնությունում մրցանակային տեղ է նվաճել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

artsakh

Արցախցի մարզիկ Կարեն Սարգսյանը մարտի 24-27-ը Մոսկվայում տեղի ունեցած սամբոյի աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է երկրորդ մրցանակային տեղը: Այդ մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Ստեփանակերտի «Ադամյան» սամբո ակումբի մարզիչ Արմեն Ադամյանը՝ հավելելով, որ առաջնությանը, որին մասնակցում էր 250 մարզիկ 11 երկրից, Կարեն Սարգսյանը հանդես է եկել 58 կիլոգրամ քաշային կարգում:

«Կարենը շուշեցի է։ Այնտեղ էր սամբոյի պարապմունքների  հաճախում: Չնայած հետպատերազմյան բազում դժվարություններին՝ այդ թվում նաև շրջափակման հետ կապված, նա այժմ էլ շարունակում է հետևողականորեն մարզվել: Կարևոր է, որ մեր ակումբի մարզիկն առաջին անգամ նման բարձրակարգ առաջնությունում կարողացել է մեդալ նվաճել»,- ասել է մարզիչը՝ համոզմունք հայտնելով, որ շատ շուտով իրենց կհաջողվի նաև չեմպիոնի տիղոսը նվաճել:

Կարեն

Ստեփանակերտի «Ադամյան» սամբո ակումբի մարզչի հավաստմամբ՝ չնայած  շրջափակման խնդիրներին ու դժվարություններին, շարունակում են բնականոն հունով կազմակերպել պարապմունքները:

--00—ՍՊ