Թայսոնը ասել է, թե ով է իր սիրելի բռնցքամարտիկը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

tyson

Ծանր քաշային կարգում բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Մայք Թայսոնը (50-6) հայտարարել է, որ սուպերմիջին քաշային կարգում WBC-ի ժամանակավոր տիտղոսակիր Դեյվիդ Բենավիդեսը (27-0) իր սիրելի ներկայիս բռնցքամարտիկն է։ Գրում է Armsport-ը։

«Նա միշտ հետևողական ագրեսիվ է և շատ հարվածներ է հասցնում: Ոչ ոք չէր կարող ցնցել նրան։ Բենավիդեսն իմ ամենասիրելի մարտիկն է, քանի որ բոլորը վախենում են նրանից։ Ոչ ոք չի ցանկանում մենամարտել նրա հետ»,- ասել է Թայսոնը ES News-ին։

Ավելի վաղ Երկաթե Մայքը հայտարարել էր, որ ինքը նույնպես կվախենար կռվել մեքսիկական հրեշի դեմ, եթե լիներ նրա դիվիզիոնում։

Մարտի 25-ին ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքի MGM Grand Garden Arena-ում կայացած մենամարտում Բենավիդեսը միաձայն որոշմամբ (115-113, 116-112, 117-111) հաղթել է Կալեբ Պլանտին (22-2):։

--00—ՍՊ