Սրանք պատերազմ են կեղծել, ինչի՞ եք զարմանում,որ Սիսիանի ընտրություններն անցնում են խախտումներով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

աշոտյան

ՀՀԿ փոխխոսնակ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Սիսիանի ընտրություններն անցնում են խայտառակ խախտումներով, բայց ինչի՞ վրա եք զարմանում։

Սրանք անթաքույց՝

հեղափոխություն են կեղծել
պատերազմ են կեղծել
համապետական ընտրություններ են կեղծել
սեփական կուսակցության ընտրություններն են կեղծել
բանակցություններ են կեղծել
մեր պատմությունն են կեղծում
մեր արժեքներն են կեղծում

Սիսիանի ընտրություններն ի՞նչ են, որ չկեղծեն»։

--00—ՍՊ