Հռոմի պապը կոչ է արել շարունակել օգնել Սիրիայում և Թուրքիայում երկրաշարժերից տուժածներին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

pope

Հռոմի Ֆրանցիսկոս պապը կոչ է արել հավատացյալներին շարունակել օգնություն ցուցաբերել Սիրիայում և Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերից տուժածներին․

«Շարունակենք կարեկից լինել Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժերից տուժածներին։ Նրանց համար նախատեսված է հատուկ հանգանակություն, որն այսօր տեղի է ունենում Իտալիայի բոլոր ծխական համայնքներում», - ասել է Հռոմի պապը՝ Վատիկանի պալատի պատուհանից հավատացյալներին ուղղված կիրակնօրյա ավանդական ուղերձում։

 

--00—ՍՊ