Ռուսական ռազմական օդաչուները բարդ աերոբատիկական վարժություններ են կատարել Հայաստանի լեռներում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

օդաչուներ

Ռուսական ռազմական օդաչուները բարդ աերոբատիկական վարժություններ են կատարել Հայաստանի լեռներում։ Տեղեկանում ենք Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից։

«Ռուսական ռազմակայանի բանակային ավիացիայի Մի-8ՄՏՎ-5 և Կա-52 ուղղաթիռների անձնակազմերը ուսումնամարզական թռիչքներ են իրականացրել միայնակ, զույգերով և օղակներով:

Օդաչուները լեռնային տեղանքում կատարել են նաեւ որոնողափրկարարական աշխատանքներ եւ պայմանական վիրավորների տարհանում»,- ասված է հաղորդագրության մեջ։

--00—ՍՊ