Իրանում երկրաշարժից տուժածների թիվը հասել է 239-ի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

iran

Իրանի հյուսիս-արևմուտքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 239-ի, հաղաորդում է իրանական ISNA-ն։

Տուժածների թվում 50 մարդ Խոյ շրջանից են, մյուսները՝ Սալմասից:

219 մարդ բուժում անցնելուց հետո դուրս է գրվել բժշկական կենտրոններից: 20 մարդ, այդ թվում՝ յոթը՝ Խոյից և 13-ը՝ Սալմասից, հոսպիտալացվել են։

Հիշեցնենք, մարտի 24-ին Իրանի Խոյ քաղաքից 23 կիլոմետր հարավ-արևելք, 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր գրանցվել․ այն զգացվել էր նաև Հայաստանում։

--00—ՍՊ