Կանանց անհատական ԵԱ․ Գաբոյանը և Սարգսյանը հաղթանակ են տարել 7-րդ տուրում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

գաբոյան

Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքում շարունակվում է կանանց անհատական Եվրոպայի 23-րդ առաջնությունը։ Կայացան 7-րդ խաղափուլի հանդիպումները:

Սուսաննա Գաբոյանը հաղթեց աշխարհի 10-րդ չեմպիոնուհուն՝ Անտոանետա Ստեֆանովային: Հաղթանակ տարավ նաև Աննա Սարգսյանը, փոխանցում է armsport-ը:

Լիլիթ Մկրտչյանի, Էլինա Դանիելյանի, Մարիամ Մկրտչյանի և Պոլինա Կոբակի խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:

--00—ՍՊ