Թուրքիայի հավաքականը հավասարեցնում է հաշիվը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

329944945_536393421886565_7650406262511366417_n_750x375_v1.thumb

Թուրքիայի հավաքականը հավասարեցնում է հաշիվը։ Ֆուտբոլային հանդիպման հաշիվն այս պահին 1։1 է։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը թուրք ֆուտբոլիստ Օզան Կաբակի ինքնագոլի շնորհիվ բացեց խաղի հաշիվը։

Այս պահին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընթանում է ՈՒԵՖԱ Եվրո-2024-ի որակավորման խմբային փուլի առաջին տուրի՝ Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը։

--00—ՅՄ