Ադրբեջանի գաղտագողի առաջխաղացումը սպառնում է մեր գոյությանը․ Արթուր Վանեցյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

Capture

Ադրբեջանը, օգտվելով Հայաստանի իշխանությունների արկածախնդիր անգործությունից, հերթական սանդրանքի միջոցով արցախահայությանը դրել է տոտալ շրջափակման մեջ, գրել է «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

«Ի վերջո, պետք է գիտակցել` սակուրան հիմնականում էսթետիկ խնդիրներ է լուծելու: Ֆուտբոլը, անկախ մրցակցից, սպորտային հետաքրքրության ու էմոցիաների տիրույթում է: Մինչդեռ Ադրբեջանի գաղտագողի առաջխաղացումը, որը գործնականում ամենօրյա բնույթ է կրում, սպառնում է մեր գոյությանը։

Ժամանակն է  կարևորը զատել անկարևորից: Սթափվել է պետք»:

--00—ՅՄ