Եթե ադրբեջանցիները ելման դիրքեր չվերադառնան/չվերադարձվեն, ապա Արցախում իրադրությունը խիստ կսրվի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

տ

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.

«Ադրբեջանցիները հատել են արցախա-ադրբեջանական զորքերի շփման գիծը և վերահսկողություն հաստատել առաջնագծի կարևոր հանգույցներից մեկի նկատմամբ, ինչը 2020 թ.-ի նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի ևս մեկ կոպիտ խախտում է:

Ադրբեջանի առաջխաղացման հետևանքով Ստեփանակերտը Շուշիի 4 գյուղերին կապող Ստեփանակերտ-Լիսագոր գրունտային ճանապարհն անվտանգության նկատառումներով փակ է:

Արցախի տեղեկատվական շտաբի փոխանցմամբ, Արցախի իշխանությունները դիմել են ռուս խաղաղապահներին` խնդիրը լուծելու և ադրբեջանցիներին ելման դիրքեր վերադարձնելու համար:

Եթե ադրբեջանցիները ելման դիրքեր չվերադառնան/չվերադարձվեն, ապա Արցախում ստեղծված իրադրությունը բոլոր առումներով խիստ կսրվի»:

Ավելի վաղ Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարել էր, որ Ադրբեջանի զինված ուժերը, հերթական անգամ ոտնահարելով 2020 թ-ի. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, մարտի 25-ին Շուշի-Լիսագոր հատվածում խախտել են նույն փաստաթղթով ամրագրված շփման գիծը և որոշակի դիրքային առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության տարածքում:

--00—ԼՄ