Էջմիածնում 52-ամյա տղամարդը «Տելեգրամ»-ով մեթադոն էր ձեռք բերել․ նա ձերբակալվել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

մեթադոն

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելով, ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու և պահելու կասկածանքով Էջմիածնի Շոլոխովի փողոցում ձերբակալել և բաժին են տեղափոխել 52-ամյա մի  տղամարդու։

Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մեթադոնի լուծույթ, որը, նախնական տեղեկություններով, ձեռք էր բերել «Տելեգրամ»-ի միջոցով։

Տղամարդը և դեպքի առթիվ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին։ Հանգամանքները պարզվում են։

--00—ՍՊ