Թբիլիսիի մրցաշար․ Կարապետյանը հաղթել է ադրբեջանցի ձյուդոիստին և դուրս եկել քառորդ եզրափակիչ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

սպորտ

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում մեկնարկել է Մեծ սաղավարտի մրցաշարը։ Հայաստանի ձյուդոյի հավաքականի անդամներ Արտյոմ Ղալաչյանը (66 կգ) և Ֆերդինանդ Կարապետյանը (73 կգ) մասնակցում են այդ մրցաշարին։

Ֆերդինանդը մրցաշարի մեկնարկային գոտեմարտում հաղթել է մրցակցին, հայ մարզիկին հաղթանակի հասնելու համար անհրաժեշտ է եղել ընդամենը 25 վայրկյան։ Գրում է Armsport-ը։

1/8 եզրափակչում Կարապետյանը հաղթել է ադրբեջանցի ձյուդոիստին և դուրս եկել քառորդ եզրափակիչ։

Մարտի 31-ից էլ հայ մարզիկները հանդես կգան Անթալիայի միջազգային մրցաշարում: Երկու մրցումներն էլ վարկանիշային են Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի համար:

--00—ՍՊ