ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News
Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել Ակադեմիական քաղաքի կառուցման վայրը։ Խոսելով քաղաքի մասին` նա նշել է․
«Կունենանք ժամանակակից համերգասրահ, կգործի տրամվայ և, եթե տեխնիկատնտեսական ու ճարտարապետական հաշվարկները հաստատեն, այս հատվածում կունենանք ֆուտբոլի ազգային ստադիոն»։
Ըստ վարչապետ Փաշինյանի՝ անվտանգային ուժեղ համակարգ նշանակում է կրթություն, գիտություն ու մշակույթ․ «Սա է, այո՛, մեր արձագանքը մեր ունեցած բոլոր մարտահրավերներին, որովհետև ես հավատում եմ, որ Հայաստանի ապագան կրթությունն է, գիտությունն է, արվեստը»։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ՍՊ