Ռոբերտ Քոչարյանը դատարանի թույլտվությամբ բացակայում է Հայաստանից․ Բագրատ Միկոյան․ Yerevan.Today

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատարանի թույլտվությամբ բացակայում է Հայաստանից։ Այս մասին Yerevan.Today-ին հայտնել է նախագահի գրասենյակի պատասխանատու Բագրատ Միկոյանն՝ անդրադառնալով լրատվամիջոցներից մեկի հրապարակմանը, թե Ռոբերտ Քոչարյանը երկու ամսով մեկնել է Հայաստանից:

«Նախագահ Քոչարյանը դատարանի թույլտվությամբ բացակայում է Հայաստանից, հաջորդ դատական նիստը նշանակված է ապրիլի 18-ին, մինչեւ այդ, նախագահը կվերադառնա Հայաստան»,- ասել է  Բագրատ Միկոյանը։

--00—ՍՊ