ՌԴ-ն առաջարկում էր ԼՂ կարգավիճակը պարզաբանել հետագայում, Ադրբեջանը մերժել է դա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News

ՌԴ-ն առաջարկում էր ԼՂ կարգավիճակը պարզաբանել հետագայում, Ադրբեջանը մերժել է դա։ Այս մասին այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի արտահերթ նիստի ընթացքում նշեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի վերաբերյալ բանակցությունների ընթացքում եղել է «ռուսական տարբերակ», ավելի ճիշտ՝ «ռուսական պարամետրեր», որին մենք համաձայնել ենք, ադրբեջանական կողմը՝ ոչ։ Այդ կոնտեքստում առաջարկվում էր, այո, ԼՂ կարգավիճակը պարզաբանել հետագայում, սակայան հենց այս նախագծի մասին է խոսքը, որ մեզ համար ընդունելի էր, Ադրբեջանի համար՝ ոչ, իսկ ներկայիս գործընթացը, որին մենք ներգրավված ենք, ներառում է ԼՂ անվտանգության և իրավունքների հասցեագրման համար միջազգային մեխանիզմների ստեղծում»,-իր խոսքում ընդգծեց ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԱՊ