Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին ձորը գլորված ավտոմեքենայի վարորդը մահացել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

վանաձոր

Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը մարտի 23-ին, ժամը 18:00-ին տեղեկություն է ստացել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը․ կա զոհ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 6-րդ կմ-ին «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Կ․, ծնված 1999 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 60 մետր գլորվել ձորը։

Ըստ աղբյուրի՝ փրկարարները վարորդի դին դուրս են բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

--00—ՍՊ