Վթարի պատճառով 1 օր ջուր չի լինի Փարաքար գյուղի որոշ հացեներում․ «Վեոլիա Ջուր»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

վեոլիա ջուր

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 23-ին՝ ժամը 10:00-ից, մինչև մարտի 24-ը՝ ժամը 10:00-ն, կդադարեցվի Արմավիրի մարզի Փարաքար գյուղի` Ռ․Արշակյան, Վ․Սարգսյան, Տ․Պետրոսյան, Կոմիտասի, Այգեստան, Սևանի, Էրեբունու, Բարեկամության, Թամանցիների, Րաֆֆու, Վաղարշապատի, Երիտասարդական, Հ․Շիրազի, Ջիվանի, Հ․Ներսիսյան, Հ․Սահյան, Մ․Գոշի  փողոցների  ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

--00—ԼՄ