Որոշ ՔՊ-ականներ կողմ էին Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելուն․ Հրապարակ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

սեդա

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ԱԺ-ն երեկ  չընդունեց Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու մասին «Հայաստան» խմբակցության ներկայացրած որոշման նախագիծը: ՔՊ-ն հրաժարվեց մասնակցել փակ-գաղտնի քվեարկությանը, այսինքն՝ հստակ դիրքորոշում հայտնել խնդրի վերաբերյալ։ Քվեարկությանը մասնակցեց եւ կողմ քվեարկեց 30 ընդդիմադիր պատգամավոր, մինչդեռ հարկավոր էր 65 ձայն։ Ուշագրավ է, որ ՔՊ-ականներին վերջին պահին են հայտնել իրենց անելիքը։

Դիցուք, հարցի քննարկման ժամանակ Բաբկեն Թունյանը, Վիլեն Գաբրիելյանն ասացին, թե մասնագետները թող որոշեն խնդրի օրինականության հարցը, ավելին՝ Գաբրիելյանն ամբիոնից խոստացավ, որ կհամոզի գործընկերներին՝ կողմ քվեարկել եւ դիմել ՍԴ, թող Դատարանը որոշի։ Սակայն քննարկման վերջում խմբակցության ղեկավարը հայտարարեց, որ չեն մասնակցելու քվեարկությանը, ինչը նշանակում է, որ համաձայն են ընդդիմության պնդումներին, սակայն քաղաքական որոշում ունեն Սաֆարյանին պահելու»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։ 

--00—ՍՊ