Հայաստանն ու Ադրբեջանը շուտով կարող են խաղաղության համաձայնության գալ. ԱՄՆ պետքարտուղար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

բլինքեն

«Կա խաղաղության համաձայնագիրը վերջնական տեսքի բերելու հնարավորություն»,- ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ՝ մեկնաբանելով Երեւանի և Բաքվի միջեւ կարգավորմանը նպաստելու Վաշինգտոնի փորձերը:

Միաժամանակ նա ընդգծել է, որ Վաշինգտոնը չի պարտադրում Հայաստանին դրա ստորագրումը։  Եվ հաշվի առնելով Լաչինի միջանցքում առկա «իսկական խնդիրները», ճնշում է գործադրում Ադրբեջանի վրա՝ ճանապարհը բացելու համար։

--00—ՍՊ