Եվս մեկ քայլով մոտեցել ենք միջուկային պատերազմին, առաջնորդները չեն հասկանում, թե ինչի հետ են խաղում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

Եվս մեկ քայլով մոտեցել ենք միջուկային պատերազմին, առաջնորդները չեն հասկանում, թե ինչի հետ են խաղում: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց քաղաքագետ Արթուր Խաչիկյանը։

Խաչիկյանի հետ խոսեցինք աշխարհում ստեղծված պայթյունավտանգ ու լարված իրավիճակից՝ փորձելով հասկանալ դրա պատմական պատճառներն ու առանձնահատկությունները։ Խաչիկյանն առաջին հերթին առանձնացրեց ՆԱՏՕ-ի՝ դեպի արևելք ընդլայնվելու քաղաքականության անթույլատրելիությունը՝ ընդգծելով միջազգային հարաբերություններում ուժերի հավասարակշռման մեխանիզմների կարևորությունը։

Այս համատեքստում քաղաքագետը անդրադարձավ նաև Հայաստանին։ Ըստ նրա՝ Հայաստանի իշխանությունների կողմից իրականացվող արտաքին քաղաքականությունը հասկանալի չէ, ավելին՝ խաղաղության օրակարգը լիովին տապալվել է։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԱՊ