Շրջափակումը կարող է հանգեցնել հումանիտար ճգնաժամի․ԵԽԽՎ մշտադիտարկման առաքելության համազեկուցողներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

ԵԽ-ստրասբուրգ-1536x1039

ՀՀ-ում մշտադիտարկման առաքելության համազեկուցողներ Կիմմո Կիլյունեն (Ֆինլանդիա) և Բորիանա Աբերգ (Շվեդիա) գաղտնազերծված տեղեկատվական գրության մեջ կիսվել են փետրվարի 17-19-ը Հայաստան այցելության ժամանակ ԵԽԽՎ Մշտադիտարկման հանձնաժողովի բացահայտումներով։

Ինչպես նշվում է pace.coe.int կայքում, նրանց այցի նպատակն էր գնահատել իրավիճակը Ադրբեջանի հետ սահմանին և Լաչինի միջանցքի մուտքի մոտ։ Իրենց այցի ընթացքում նրանք եղել են Ջերմուկ, Գորիս և Վարդենիս քաղաքներում, դրանց շրջակայքում, հանդիպել տեղի պաշտոնյաների և Լեռնային Ղարաբաղի բնակիչների հետ, որոնք Լաչինի միջանցքի շարունակական արգելափակման պատճառով մնացել են Գորիսում։

Ըստ նրանց դիտարկումների՝ միջանցքով տեղաշարժը «խիստ խոչընդոտված է»՝ անհնարին դարձնելով որոշ առաջին անհրաժեշտության ապրանքների տեղափոխումը։ Այս իրավիճակը շուտով կարող է հանգեցնել հումանիտար ճգնաժամի։

Անդրադառնալով 2020 թվականի նոյեմբերին ստորագրված Եռակողմ հայտարարությանը, զեկուցողները կոչ են արել Ադրբեջանին թույլ տալ իրավիճակի անկախ գնահատում։ «Մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին թույլատրել անկախ փաստահավաք այց և թույլատրել անկախ լրագրողներին ազատորեն գործել ամբողջ տարածքում», - ավելացրել են Կիլյունենը և Աբերգը:

--00—ՅՄ