Առաջիկայում նախատեսվում է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

Screenshot 2023-03-22 173248.png

Անցած տարվա դեկտեմբերին 23-ին նախատեսված էր Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը Մոսկվայում, բայց մենք հետաձգեցինք այն, քանի որ Լաչինի միջանցքը փակվել էր Ադրբեջանի կողմից։ Այս մասին խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Նա նշեց, որ այս պահին բանակցություններն ընթանում են հեռավար․ «Սակայն, այնուամենայնիվ, մենք փոխանակում ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ մեր առաջարկները։ Ինչ-որ փուլից կվերսկսեն ֆիզիկական քննարկումներն ու հանդիպումները։ Առաջիկայում այդպիսի հանդիպման հնարավորություն կա»,-ասաց նա։

--00—ՅՄ