ԱՄՆ-ն մինչև աշուն Ուկրաինային Abrams տանկեր կմատակարարի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

1106940

Միացյալ Նահանգները պլանավորում է Ուկրաինային ավելի վաղ խոստացված Abrams տանկերը մատակարարել արդեն մինչև աշուն: Նման հայտարարություն է արել Պենտագոնի ներկայացուցիչ Փեթ Ռայդերը։

Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունից: Ռայդերի խոսքով՝ մատակարարման ժամկետները կրճատելու համար Վաշինգտոնը որոշել է Կիևին փոխանցել M1A1 տանկի վերափոխված տարբերակը՝ ավելի ժամանակակից M1A2-ի փոխարեն:

Հարցին, թե ինչպիսին կլինի M1A2 վերափոխված տանկերի մատակարարման գրաֆիկը, Ռայդերը պատասխանել է, որ ԱՄՆ-ի կառավարությունն ի սկզբանե կոնկրետ ժամկետներ չի նախատեսել՝ ենթադրելով, որ Abrams-ի փոխանցման համար կպահանջվի ավելի քան մեկ տարի: Հունվարի վերջին ԱՄՆ իշխանությունները հայտարարել էին, որ Ուկրաինային կփոխանցեն Abrams-ի ժամանակակից տարբերակը՝ ընդամենը 31 տանկ։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ