Ի՞նչ իմաստ ունի Ադրբեջանի հետ ինչ որ բան պայմանավորվել, եթե մեկ է՝ դրանք էլի խախտվելու են

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

Ի՞նչ իմաստ ունի Ադրբեջանի հետ ինչ որ բան պայմանավորվել, եթե մեկ է՝ դրանք էլի խախտվելու են։ Այս մասին այսօր խորհրդարանում նախատեսված ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում նշեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Վերջին շրջանում հայատյացության քարոզն ու ուղղակի սպառնալիքներն էլ ավելի են շատացել, նրանք հայտարարում են անգամ, որ խաղաղության պայմանագիր չի լինելու, եթե իրենց առաջարկած պայմաններով չաշխատենք։ Հիմա ի՞նչ իմաստ ունի Ադրբեջանի հետ ինչ որ բան պայմանավորվել, եթե մեկ է՝ դրանք էլի խախտվելու են։ Այդ մոտեցումներն, անշուշտ, խոչընդոտում են բանակցությունների արդյունավետ շարունակականության ապահովմանը»,-իր խոսքում ընդգծեց Արարատ Միրզոյանը՝ հավելելով, որ չնայած խնդիրներին՝ Հայաստանը անում է ամեն հնարավորը՝ տարածաշրջանում հարատև խաղաղություն ապահովելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԱՊ