Վարչապետն այցելել է ԱԽ գրասենյակ․ 2022-ի կատարողականն է ներկայացվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

նկար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Անվտանգության խորհրդի գրասենյակ՝ կառույցի 2022 թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով:

Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, ԱԽ ղեկավար կազմը, պաշտոնատար այլ անձինք:

Վարչապետին զեկուցվել է Անվտանգության խորհրդի գրասենյակի կողմից 2022 թ. կատարված աշխատանքների վերաբերյալ: Քննարկվել են ընթացիկ և առաջիկա միջոցառումները:

--00—ԼՄ