Շատ շնորհակալ եմ Հայաստանին, հայ ժողովրդին և ՀՖՖ-ին հյուրընկալության համար․ Տիկնիզյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

Tiknizyan-8-750x375.jpg
«Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը Metaratings-ի հետ հարցազրույցի ժամանակ ասել, թե ինչու է որոշել խաղալ Հայաստանի հավաքականում, գրում է  Armsport.am-ը։

– Դուք նախկինում հայտարարել եք, որ ցանկանում եք խաղալ Ռուսաստանի հավաքականում: Ո՞րն էր Ձեր ընտրության պատճառը հօգուտ Հայաստանի։

– Այո, իսկապես, ես սա բազմիցս ասել եմ։ 2021 թվականին Եվրոպայի երիտասարդական առաջնությունում խաղալուց հետո նշեցի, որ աշխատում եմ խաղադաշտում և փորձում եմ հայտնվել Ռուսաստանի հավաքականում։

Ցանկացած ֆուտբոլիստ երազանք ունի՝ խաղալ այն երկրի ազգային հավաքականում, որտեղ ծնվել է, ցույց տալ իրեն և իր հմտությունները մի երկրում, որն իրեն շատ բան է տվել։ Բայց ես երբեք հնարավորություն չեմ ունեցել դրսևորելու ինձ Ռուսաստանի հավաքականում, քանի որ երբեք չեմ հրավիրվել և նույնիսկ ընդլայնված ցուցակում չեմ ընդգրկվել։ Ես չեմ դժգոհում, քանի որ սա ֆուտբոլ է, պատահում է, յուրաքանչյուր մարզիչ ունի իր տեսլականը։

Ինչ-որ պահի ես հասկացա, որ ժամանակն է այս որոշումը կայացնելու և ներկա իրողություններում մեկ քայլ առաջ անելու։ ՀՖՖ-ն կարող էր «ոչ» ասել։ Կարող էին ասել, որ չեն ցանկանում ինձ տեսնել հավաքականում՝ կապված երկու-երեք տարի առաջ տված իմ հարցազրույցների հետ։ ՀՖՖ-ն կշռեց իմ դիրքորոշումը և ընդունեց այն՝ ֆուտբոլային տեսանկյունից հիանալի հասկանալով Ռուսաստանի հավաքական հրավիրվելու հնարավորության սպասելու իմ ցանկությունը, բայց ես չսպասեցի դրան։ Այսպիսով, ես շրջում եմ այս էջը և անցնում առաջ: Շատ շնորհակալ եմ Հայաստանին, հայ ժողովրդին և ՀՖՖ-ին հյուրընկալության համար։

– Երկա՞ր եք մտածել մարզական քաղաքացիությունը փոխելու մասին։

-Եթե ավելի վաղ երկար էի մտածում այդ մասին, այս անգամ ամեն ինչ շատ արագ որոշեցի։ ԱՄԷ-ում հավաքին էինք, երբ ՀՖՖ-ից առաջարկ ստացվեց։ Ես կշռեցի բոլոր դրական ու բացասական կողմերը, և մի օր արթնացա և հասկացա, որ ժամանակն է մի քայլ առաջ անելու,- ասել է Տիկնիզյանը։

--00—ԶՀ