Հայտնի է՝ ով կքննի Հովիկ Աբրահամյանի և նրան փոխկապակցված 16 անձանց գործը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

նկար

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը, որը վերաբերում է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին և նրան փոխկապակցված ևս 16 անձի։

Գործը մակագրվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Կարապետ Բադալյանին:

Նիստի օրվա մասին կտեղեկացվի լրացուցիչ։

--00—ԼՄ