Մարտական հենակետ սնունդ տեղափոխելիս մոլորված զինծառայողը գտնվել է, կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

առաջնագիծ-1024x576.jpg

Մարտի 22-ին ՀՀ ԶՈՒ զինծառայող Մ. Գ.-ն, որը մարտի 21-ին մարտական հենակետ մեքենայով սնունդ տեղափոխելիս մոլորվել էր տեղանքում, որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է: Այս մասին հայտնում են ՊՆ-ից։

Զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում։

--00—ԶՀ