Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հորդորում է պահպանել ծխախոտը չցուցադրելու որոշումը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

12

Հայաստանի Հանրապետության Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով սույն թվականի մարտի 16-20-ը Երևան քաղաքի ծխախոտային արտադրատեսակների վաճառքով զբաղվող  755 տնտեսվարող սուբյեկտների շրջանում իրականացվել են լայնամասշտաբ իրազեկման աշխատանքներ:

Նրանց իրազեկվել է ծխախոտային արտադրատեսակների հրապարակային ցուցադրության արգելքի վերաբերյալ:

Օրենքի պահանջը չկատարելը ենթադրում է վարչական պատասխանատվություն:

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը տնտեսվարողներին հորդորում է խստորեն պահպանել Օրենքի պահանջը: 

--00—ԼՄ