Անդրանիկ Քոչարյանը Թորոսյանի մասին տեղեկություններ է հասցնում Փաշինյանին․ «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

անդրանիկ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ի ներսում Արսեն Թորոսյանի հետ կապված կրքերը դեռ չեն հանդարտվում: ՔՊ-ականներից ոմանք այս օրերին տարբեր օղակներով Նիկոլ Փաշինյանի ականջին փորձում են տարբեր տեղեկություններ հասցնել Թորոսյանի մասով, որպեսզի ավելի լարեն Թորոսյան-Փաշինյան առանց այն էլ լարված հարաբերությունները:

Այս առումով ակտիվ է, մասնավորապես, Անդրանիկ Քոչարյանը, որն իր մտերիմ Արփի Դավոյանի միջոցով (որը նաեւ ՔՊ վարչության անդամ է ու առավել հաճախ է հանդիպում Փաշինյանին) տեղեկություններ է պարբերաբար հասցնում Փաշինյանի ականջին: Այն, որ Թորոսյանի ու Քոչարյանի հարաբերությունները լարված են, սրա մասին բազմիցս գրել ենք:

Ստացվում է՝ Քոչարյանն այսպիսով փորձում է նաեւ իր հաշիվները պարզել Թորոսյանի հետ: Փաշինյանն էլ չի շտապում կտրուկ քայլերի գնալ Թորոսյանի մասով, թիմակիցներին ասել է, որ սպասում է նախաքննության ավարտին»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։ 

--00—ՍՊ