Իրանը հետախուզական տեղեկություններ ունի Բաքվի բռնապետի՝ ՀՀ և Արցախի դեմ ծրագրված ագրեսիայի մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

ոսկանյան

Հիմնականում Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ ոչ պաշտոնապես ասոցացվող իրանական տելեգրամյան մի քանի ալիքներ պարբերաբար տեղեկատվություն են տարածում Բաքվի բարբարոսական վարչախմբի բաշիբոզուկների զորաշարժերի,  արհեստածին Ադրբեջանի հետ սահմանի ողջ երկայնքով իրանական օդուժի նախապատրաստությունների և նմանատիպ այլ գործողությունների մասին։ Այդ մասին տելեգրամյան իր ալիքում գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

Տեղեկատվական այսպիսի ինտենսիվ հոսքը կարող է ցուցիչ լինել երկու բանի՝ կա՛մ իրանական կողմը փաստացի հետախուզական տեղեկություններ ունի Բաքվի բռնապետի կողմից Հայաստանի և Արցախի հանրապետությունների դեմ ծրագրված հերթական ագրեսիայի վերաբերյալ, կա՛մ նման ագրեսիայի հավանականությունը գնահատում է չափազանց բարձր, ուստի նաև քարոզչական գերակտիվությամբ և Բաքվի բարբարոսական վարչախմբի հանդեպ ոչ պաշտոնական սպառնալից հռետորաբանությամբ փորձում է կանխարգելել սադրանքը։

--00—ՍՊ