Ալիևը և ԱՄՆ պետքարտուղարը քննարկել են Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

ալիև-բլինքեն

Իլհամ Ալիևը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց են ունեցել։ Հաղորդվում է hեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը։

Ալիևն ընդգծել է, որ Ադրբեջանը լիովին հավատարիմ է խաղաղության օրակարգին, պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը և մոտ ժամանակներս խաղաղության համաձայնագրի ստորագրմանը, և հայկական կողմին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի տեքստը՝ վերջին առաջարկներով և փոփոխություններով:

Ալիևը նշել է, որ բարձր է գնահատում այդ ուղղությամբ ԱՄՆ-ի եւ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի ջանքերը:

Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը եւս մեկ անգամ ընդգծել է, որ ԱՄՆ-ն շարունակելու է իր ջանքերը Հայաստանի և Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման եւ խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ:

Հիշեցնենք՝ Բլինքենը նախօրեին հեռախոսազրույց է ունեցել վարչապետ Փաշինյանի հետ։

--00—ՍՊ