Անցկացնելու ենք ակցիա կառավարության շենքի դիմաց՝ ևս մեկ անգամ մատնանշելով իսկական մեղավորին․ ՀՅԴ ԵՄ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

c9efa4e2-596f-423c-a674-0c3982125373.jpg

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը հայտարարել է մարտի 22-ին Երևանում անցկացվելիք ակցիայի մասին։

«Սիրելի հայրենակիցներ,

Արցախն արդեն 100 օր է շրջափակման մեջ է, թշնամին  բացահայտ ցեղասպանական քաղաքականություն է վարում` փակելով Արցախի կյանքի ճանապարհը:

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը մարտի 22-ին, ժամը 13:30-ին, հաջակցություն Արցախի մեր հայրենակիցների, իրականացնելու է ակցիա կառավարության շենքի դիմաց՝ ևս մեկ անգամ մատնանշելով իսկական մեղավորին»,- նշված է ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության հայտարարությունում:

--00—ԶՀ