Հրանտ Դինքի մասին ֆիլմ կնկարահանվի Թուրքիայում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

Screenshot 2023-03-21 120433

2007 թվականի հունվարի 19-ին Ստամբուլում սպանված «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի կյանքի մասին ֆիլմ կնկարահանվի։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է թուրք գրող, երաժիշտ Սինա Քոլօղլուն, փոխանցում է Ermenihaber.am-ը։

Ըստ նրա՝ ֆիլմի սցենարը գրել է թուրք ռեժիսոր, սցենարիստ Բարըշ Փիրհասանը, ռեժիսորական աշխատանքներն էլ գլխավորելու է Զեյնեփ Գյունայը։ Ֆիլմի նկարահանումները սկսվելու են 2024 թվականին։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ