Ինչո՞ւ արցախցիներին չի տրամադրվում նույնականացման քարտ. պարզաբանում է Արցախի ՆԳՆ-ն․ «Փաստինֆո»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News

այդի

Արցախցիներին նույնականացման քարտեր (ID) տրամադրելու հետ կապված խնդիրները տեխնիկական բնույթ են կրում։ Այդ մասին «Փաստինֆո»-ին հայտնել է Արցախի ՆԳՆ ոստիկանության լրատվության ծառայության պետ Հունան Թադևոսյանը։

«Խնդիրը զուտ տեխնիկական է՝ կապված ծրագրավորման և կապի հետ, քանի որ համակարգը լիարժեք չի սնուցվում։ Աշխատանքներ են տարվում կարճ ժամանակահատվածում այդ խնդիրները վերացնելու համար»,-ասել է Հունան Թադևոսյանը։

Աղբյուրը հիշեցնում է, որ Արցախի մի շարք քաղաքացիներ էին ահազանգել ID քարտերի տրամադրման գործընթացում առկա խնդիրների մասին՝ մտավախություն հայտնելով, որ խնդիրը կարող քաղաքական պատճառ ունենալ։

--00—ԼՄ