Աերացիա թաղամասով անցնող գծերի վրա քաղաքացին ընկել է գնացքի տակ և տեղում մահացել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News

1

Մարտի 20-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։00-ի սահմանում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Աերացիա թաղամասով անցնող գնացքի գծերի վրա քաղաքացին ընկել է գնացքի տակ և տեղում մահացել, գրում է shamshyan.com-ը։

Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Օպերատիվորեն ժամանել է նաև Երևանի 103 շտապօգնության թիվ 63 բժիշկների խումբը, որն արձանագրել է քաղաքացու մահը։

Ոստիկանության Չարբախի բաժանմունքի ծառայողները օպերատիվ տվյալներով պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 71-ամյա Ալվարդ Թ․-ն է։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են բեռնատար գնացքավարի ինքնությունը և ունեն նաև օպերատիվ տեղեկություններ, որ գնացքավարը նկատել է գնացքի գծերի վրայով անցնող քաղաքացուն, մի քանի անգամ շչակ է միացրել, սակայն դա օգուտ չի տվել, իսկ գնացքը չէր կարող կտրուկ արգելակել։

--00—ԼՄ