ՀՀ-ն ակնկալում Է ՌԴ-ի աջակցությունը ԼՂ միջազգային փաստահավաք խումբ ուղարկելու հարցում․ Միրզոյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News

Հայաստանի արտգործնախարարը Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսում հիշեցրել է Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակման մասին, ինչպես նաեւ այն մասին, որ Բաքուն չի կատարում Լաչինի վերաբերյալ ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշումը:

Միրզոյանը նշել է նաև, որ Ադրբեջանը միակողմանիորեն սկսել է Լեռնային Ղարաբաղի տարածքում ադրբեջանական ժողովրդի վերաբնակեցման գործընթացը, մինչդեռ հայկական կողմը դրանով չի զբաղվում համապատասխան միջազգային մեխանիզմի բացակայության պատճառով:

Արարատ Միրզոյանը նաև ընդգծել է, որ Բաքուն, շարունակելով օկուպացնել Հայաստանի ինքնիշխան տարածքներ, հավակնում է արդեն բոլոր հայկական հողերին ՝ դրանք անվանելով ադրբեջանական։ Նա հիշեցրել է նաև Ալիևի կողմից վերջերս հնչած ուղղակի սպառնալիքների մասին։ «Այս ամբողջ իրավիճակից կարելի է դուրս գալ միայն բանակցությունների միջոցով»,- ամփոփել է Արարատ Միրզոյանը։

--00—ԱՊ