Արևմուտքը փորձում է կռվացնել ՌԴ-ին ու ՀՀ-ին․ իրերը պետք է իրենց անուններով կոչենք․ Լավրով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News

Մենք տեսնում ենք Ռուսաստանին և Հայաստանին կռվացնելու Արևմուտքի ակնհայտ փորձերը։ Վստահ եմ, որ դրանք դատապարտված են ձախողման։ Այս մասին Մոսկվայում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը հաջորդած համատեղ մամուլի ասուլիսին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Արևմտյան երկրները, իրենց աշխարհաքաղաքական նպատակներից ելնելով, փորձում են խարխլել տարածաշրջանային անվտանգության ճարտարապետությունը»,-ասել է Լավրովը։

Մանրամասն՝ տեսանյութում։

--00—ՅՄ