Թուրքիայում կրկին երկրաշարժ է եղել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News

54889910_0_160_3072_1888_1920x0_80_0_0_47abd2c61d453a5a2fe594ed2e7e3c1c

Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում 4,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել։ Այս մասին հայտնում է Աղետների կառավարման գործակալությունը (AFAD)։

«Ժամը 12:57-ին Քահրամանմարաշ նահանգի Էքինեզյուի շրջանում 4,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել»,-ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ երկրաշարժի աղբյուրը գտնվել է 15,36 կմ խորության վրա։

--00—ՅՄ