Վլադիմիր Գասպարյանի առողջական վիճակը դատարանում վատացել է. շտապօգնություն են կանչել․ ՀԺ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News

255736

Հակակոռուպցիոն դատարանում այսօր քննվում է ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի և մյուսների գործը: Նիստի ժամանակ Գասպարյանի առողջական վիճակը վատացել է, շտապօգնություն է հրավիրվել, գրում է «Հայկական ժամանակ»-ը։

Երբ դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ գործով անցնողներից Վարդան Թունյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխելու միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու, Գասպարյանը հայտնել է վատ ինքնազգացողության մասին, բարձրացել է նրա ճնշումը:

Հրավիրվել է շտապօգնություն։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ