Հայաստանը կարևորում է Թունիսի հետ գործակցությունը․ Փաշինյանը՝ նախագահ Սաիդին և վարչապետ Ռոմդանին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News

նիկոլ փաշինյան

 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Թունիսի Հանրապետության նախագահ Կայս Սաիդին և վարչապետ Նաջլա Բուդեն Ռոմդանին՝ ազգային տոնի առթիվ:  
 
Թունիսի նախագահին ուղղված շնորհավորական ուղերձում նշված է. 
 
«Ձերդ գերազանցություն, 
 
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Թունիսի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ։ 
 
Հայաստանը մեծապես կարևորում է Թունիսի հետ համագործակցությունը և շահագրգռված է դրա հետագա զարգացմամբ։ 
 
Ուրախությամբ կարող ենք արձանագրել, որ Հայաստանի և Թունիսի միջև ձևավորվել են ջերմ բարեկամական հարաբերություններ՝ հիմնված փոխադարձ հարգանքի վրա։ Միևնույն ժամանակ առկա է երկկողմ և բազմակողմ կապերի առավել ընդլայնման և խորացման չօգտագործված մեծ ներուժ, ինչը վստահ եմ՝ համատեղ ջանքերով մոտ ապագայում կկարողանանք իրացնել։ 
 
Մաղթում եմ Ձեզ առողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Թունիսի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարեկեցություն»: 
 
Թունիսի վարչապետին ուղղված շնորհավորական ուղերձում ասված է. 
 
«Ձերդ գերազանցություն, 
 
Թունիսի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ Ձեզ եմ հղում իմ անկեղծ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները։ 
 
Հայաստանը մեծապես արժևորում է Թունիսի հետ բարեկամական հարաբերությունները և հետաքրքրված է փոխշահավետ համագործակցության հետագա ընդլայնմամբ և խորացմամբ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում։ 
 
Լիահույս եմ, որ համատեղ աշխատանքի արդյունքում կկարողանանք հայ-թունիսյան հարաբերությունները հասցնել նոր՝ ավելի բարձր մակարդակի՝ ի բարօրություն մեր երկու բարեկամ ժողովուրդների։ 
 
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նոր ձեռքբերումներ, իսկ Թունիսի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարեկեցություն»:

--00—ԼՄ