ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News
Լա լիգայի 26-րդ տուրում «Բարսելոնան» ընդունել էր Մադրիդի «Ռեալին» և հաղթանակ տարավ: Խաղն ավարտվեց 2-1 հաշվով:
Խաղի արդեն 9-րդ րոպեին Արաուխոն գրավեց սեփական դարպասը՝ հաշվի մեջ առաջ մղելով մադրիդցիներին։ Առաջին կեսի վերջին րոպեին Սերժի Ռոբերտոն հավասարեցրեց հաշիվը: Այս մասին գրում է Armsport.am-ը։
81-րդ րոպեին Ասենսիոյի դարպասի գրավումից հետո մրցավարը՝ VAR-ի միջամտությամբ, չհաշվեց գոլը: Խաղի հիմնական ժամանակին ավելացված 2-րդ րոպեին Կեսյեն գրավեց «Ռեալի» դարպասը՝ հաղթանակ պարգևելով իր թիմին:
Այս խաղից հետո «Բարսելոնան» շարունակում է 68 միավորով գլխավորել մրցաշարային աղյուսակը, իսկ «Ռեալը» 56 միավորով երկրորդն է։
--00—ԶՀ