Շիրակի մարզում ձյուն է․ մարզպետարանը զգուշացնում է՝ որոշ տեղերում կան տրորված-պնդացած ձյան շերտեր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News

նկար

Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների ճանապարհներին ձյան տեղումներ են։ Այդ մասին հայտնում է Շիրակի մարզպետարանը։

ՀՀ միջպետական, հանրապետական, մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհները բաց են։ Ճանապարհները սպասարկող ընկերությունների կողմից կատարվում են երթևեկելի հատվածների ձյան մաքրման և աղ ավազով մշակման աշխատանքներ։ Որոշ հատվածներում երթևեկամասի վրա առկա են տրորված-պնդացած ձյան շերտեր։

Խնդրում ենք երթևեկել միայն ձմեռային անվադողերով։

--00—ԼՄ