Երևան-Մեղրի ճանապարհին «Kia Sportage»ը բախվել է տարբերանշանին, կախվել դեպի ձորը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News

նկար

Մարտի 19-ին՝ ժամը 20։47-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարավան-Գորայք ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և սահել դեպի ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի մոտ 166-րդ կմ-ին «Kia Sportage» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Ա.) բախվել է ճանապարհային տարբերանշանին, հայտնվել երթևեկելի հատվածից դուրս (մոտ 20 մ) և կախվել դեպի ձորը: Տուժածներ չկան:

Փրկարարներն ավտոքարշակի օգնությամբ դուրս են բերել ավտոմեքենան անվտանգ տարածք։

--00—ԼՄ