Իրանի արտգործնախարարը կմեկնի Մոսկվա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News

RIAN_6666826.HR-pic_32ratio_600x400-600x400-88025

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը ծրագրում է հաջորդ շաբաթ պաշտոնական այց կատարել Մոսկվա։ Այս մասին նա հայտարարել է կիրակի օրը, Թեհրանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Աբդոլլահիանը հայտնել է ծրագրված այցի մասին՝ մեկնաբանելով այն պնդումները, թե Ռուսաստանն իրանական ԱԹՍ-ներ է մատակարարում Ուկրաինայում օգտագործելու համար։

«Իրանը չի աջակցում հակամարտող կողմերից ոչ մեկին: Երեք օր առաջ Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելի հետ զրույցում ես ուկրաինական կողմին հաղորդագրություն եմ փոխանցել, որ հաջորդ շաբաթ գնալու եմ Մոսկվա՝ անվտանգության բանակցությունների համար՝  պատերազմը դադարեցնելուն ուղղված Իրանի ջանքերի շրջանակներում»,-նախարարի խոսքերն է մեջբերում Tasnim-ը։

Նա նաև հորդորել է Կիևին հրաժարվել Թեհրանի հասցեին հնչեցված մեղադրանքներից և կենտրոնանալ երկխոսության վրա։

--00—ՅՄ