Վաղը տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի բաց մարզումը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News

4d0cb05c3ec4d65da50abf6bb4c9e55b

Մարտի 19-ին Հայաստանի ազգային հավաքականը երկրորդ մարզումն անցկացրեց ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում:

Արդեն թիմին են միացել Գեորգի Հարությունյանն ու Ժիրայր Շաղոյանը:

Նաիր Տիկնիզյանը և Էդուարդ Սպերցյանը հավաքականին միացան մարզումից անմիջապես առաջ և միայն թեթև նախավարժանք անցկացրին:

Վաղը՝ մարտի 20-ին, հավաքականի ճամբար կժամանեն Լուկաս Սելարայանը, Վահան Բիչախչյանը, Սարգիս Ադամյանը, Հրանտ-Լեոն Ռանոսը, Անդրե Չալըշըրը և Խորեն Բայրամյանը:

Հիշեցնենք, որ վաղը՝ ժամը 17:30-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում կկայանա Հայաստանի ազգային հավաքականի բաց մարզումը:

--00—ՅՄ