Մեծ նշանակություն ենք տալիս գալիք բանակցություններին․ ՌԴ ԱԳՆ-ն՝ Լավրով-Միրզոյան հանդիպման մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News

28842694_0_0_1544_869_1920x0_80_0_0_4135c9c3a777955a2912ff2ecb9a8909

Ինչպես արդեն հայտնել ենք, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը վաղը՝ մարտի 20-ին, կհանդիպի Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ, ով աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա։ Առաջիկա հանդիպումը Մոսկվայի և Երևանի միջև ավանդական սերտ շփումների շարունակությունն է բոլոր մակարդակներում։

ՌԴ ԱԳՆ-ից հաղորդում են՝ Հայաստանը Ռուսաստանի ամենամոտ դաշնակիցներից է, ռազմավարական գործընկերը Հարավային Կովկասում։ Հիմնվելով պատմության մեջ արմատացած բարեկամության ամուր ավանդույթների, մեր ժողովուրդների անփոփոխ համակրանքի և մտերմության վրա՝ Մոսկվան և Երևանը կառուցել են բազմակողմ վստահելի հարաբերություններ։

«Գալիք բանակցությունները դիտարկում ենք որպես վստահելի երկխոսություն պահպանելու և դաշնակցային կապերի ողջ շրջանակը զարգացնելու համատեղ աշխատանքի շարունակություն։ Մենք շատ ենք կարևորում դրանք արևմտյան երկրների կողմից մեր պետությունների միջև վեճ գցելու և տարածաշրջանում կառուցվող անվտանգության ճարտարապետությունը խաթարելու անամոթ փորձերի ֆոնին»,-ասված է հաղորդագրության ՌԴ արտաքին գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։

--00—ՅՄ